Լրահոս

17.06.2013 10:59


Ռուս-բրիտանական հակասություններ Սիրիայի հարցով

Ռուս-բրիտանական հակասություններ Սիրիայի հարցով

Երեկ՝ մեծ ությակի գագաթնաժողովի նախօրեն, Լոնդոնում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Քնարկման հիմնական թեման եղել է Սիրիայի ճգնաժամը:

Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կողմերն իրարամերժ հայտարարություններ են արել. մասնավորապես Քեմերոնը հայտարարել է, որ Սիրիայում այունահեղության պատասխանատուն այդ երկրի նախագահ Բաշար Ասադն է, իսկ Պուտինն ի պատասխան նշել է՝ Սիրիայում արյունահեղության համար հավասարապես պատասխանատու են թե՛ իշխանությունները, և թե՛ ապստամբները: Նա արևմուտքին կոչ է արել ձեռնպահ մնալ, իր խոսքերով, իրենց թշնամիներին ոչ միայն ոչնչացնող, այլև նրանց ներքին օրգանները տեսախցիկների և մարդկանց աչքի առաջ ուտող ապստամբներին զենք մատակարարելուց:

Ինչ վերաբերում է Սիրիայի կառավարությանը Ռուսական զենք մատակարարելու հարցին, ապա Պուտինը նշել է, որ Մոսկվան Ասադի կառավարությանը զենք է մատակարում միանգամայն օրինական ճանապարհով: Նա հայտարարել է. «Ռուսաստանը Սիրիայի օրինական կառավարությանը զենք է մատակարարում միջազգային իրավունքի բոլոր չափորոշիչներին համապատասխան: Մենք ոչինչ չենք խախտում»:

Այս խորագրի վերջին նյութերը