Չեխիայի վարչապետը կոռուպցիոն սկանդալի պատճառով այսօր հրաժարական կտա
Նախօրեին՝ Չեխիայի քաղաքացիական դեմոկրատական կուսակցության վարչության նիստից հետո, երկրի վարչապետ Պետր Նեչասը հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին։ Համապատասխան դիմումը կներկայացվի այսօր։
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Նեչասի հրաժարականը կապված է կոռուպցիոն սկանդալի հետ, որում ներգրավված են եղել վարչապետի գլխավորած Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավորներ:
Կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել էր նաև Չեխիայի վարչապետի գրասենյակի ղեկավարը։ Վերլուծաբաններն արդեն նշում են, որ Պետր Նեչասի հեռանալուն հնարավոր է հետևեն կառավարության հրաժարականն ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները։
Չեխիայի վարչապետը կոռուպցիոն սկանդալի պատճառով այսօր հրաժարական կտա
Նախօրեին՝ Չեխիայի քաղաքացիական դեմոկրատական կուսակցության վարչության նիստից հետո, երկրի վարչապետ Պետր Նեչասը հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին։ Համապատասխան դիմումը կներկայացվի այսօր։
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Նեչասի հրաժարականը կապված է կոռուպցիոն սկանդալի հետ, որում ներգրավված են եղել վարչապետի գլխավորած Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավորներ:
Կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել էր նաև Չեխիայի վարչապետի գրասենյակի ղեկավարը։
Վերլուծաբաններն արդեն նշում են, որ Պետր Նեչասի հեռանալուն հնարավոր է հետևեն կառավարության հրաժարականն ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները։