Թուրքիայում հարձակում են գործել ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա
Ինչպես հայտնում է Հյուրիեթ օրաթերթը, քարերով և փայտերով զինված անհայտ մարդկանց 35-40 հոգանոց խումբը, վարչապետ Թայիփ Էրդողանի անունը վանկարկելով, հարձակում է կատարել երկրի խոշորագույն ընդդիմադիր`Ժողովրդա-հանրապետական կուսակցության Ստամբուլի Բեյգոլու տարծքային կառույցի գրասենյակի վրա:
Շենքում գտնվող երիտասարդներին տեսնելով՝ հարձակվողները փախուստի են դիմել: Հարձակման հետևանքով ոչ մեկը չի տուժել, վնասվել է միայն շենքի մի քանի պատուհան։