Իրանի նախագահական ընտրություններում առայժմ հաղթում է բարեփոխումների կողմնակից Հասան Ռուհանին
Իրանում հաշվվել է նախօրեին կայացած նախագահական ընտրությունների 1 759 079 քվեաթերթիկ։ Ըստ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ի՝ դրանց 47,46%-ը տրվել է բարեփոխումների կողմնակից, ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուհանիին։
Քվերաթերթիկների հաշվման գործընթացը շարունակվում է։ Ընտրություններում առաջին փուլով հաղթելու համար Ռուհանին պետք է հավաքի ընտրողների ձայների 50%-ից ավելի։ Ըստ նախնական հաշվարկների՝ 2-րդ տեղում է Թեհրանի քաղաքապետ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 18,22%։
Ինչպես արդեն հաղորդել էինք, Իրանի 75 մլն բանկչությունից ընտրելու իրավունք ունի 50,5 մլն-ը։