Տիգրան Թորոսյան. «Մեր երկրում բազմակուսակցական համակարգը ոչ միայն քայքայվում, այլև դեգրադացվում է»
«Մեր երկրում հիմնական թերությունն ու անհաջողությունների հիմնական պատճառն այն է, որ բազմակուսակցական համակարգը ոչ միայն քայքայվում, այլև դեգրադացվում է»,- ասել է ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը։ Օրերս Տ. Թորոսյանը Համոզմունք էր հայտնել, որ երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման համար հարկավոր են նոր որակի քաղաքական ուժեր։ «7օր»-ի հարցին, թե որո՞նք կարող են լինել այդ քաղաքական ուժերը, Տ. Թորոսյանը պատասխանել է. «Եթե եղած քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ գտնեն հաղթահարելու իրենց ներքին ճգնաժամը, լավ կլինի։ Սակայն գործընթացները ցույց են տալիս, որ դա գործնականում անհնար է»։

7or.am