Սիրիայի վերաբերյալ ամերիկյան հայտարարություններին Ռուսաստանից արձագանքել են
Սիրիացի ապստամբներին մատակարարվող օգնությունը մեծացնելու մասին Սպիտակ տան հայտարարությանը Ռուսաստանում բավական կոշտ են արձագանքել։ Դումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պլեշկովը «Թվիթերի» իր էջում գրել է, թե Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը «սարքել» են այն նույն տեղում, ինչ և Սադամ Հուսեյնի զանգվածային ոչնչացման զենքի մասին տեղեկատվությունը, ապա հավելել է, թե Օբաման Բուշի հետքերով է գնում:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստացել է Մոսկվայում Ամերիկայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց կազմակերպել: Ժիրինովսկին հայտարարել է, թե ամերիկացիները Սիրիայում իրաքյան սցենար են մշակում, և որ Ռուսաստանը պետք է վերադառնա Մերձավոր Արևելք:
Ժիրինովսկին նաև հայտարարել է, թե ինքը կցանկանար, որ Ռուսաստանն իր հակաօդային պաշտպանության զինատեսակներով փակեր Սիրիայի երկիրնքը բոլոր տեսակի թշնամական ինքնաթիռների և հրթիռների համար, որպեսզի ոչ մեկը չկարողանա այդ երկրի տարածքը ռմբակոծել: