Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Այժմ մեր հետախուզական ծառայությունները մեծ վստահությամբ նշում են, որ Սիրիայում Ասադի վարչակարգի կողմից փոքր չափաբաժիններով քիմիական զենք է կիրառվել»:
Սպիտակ տան ներկայացուցիչը հիշեցնելով նախկինում նախագահ Օբամայի արած հայտարարությունը, թե քիմիական զենքի կիրառումը կամ ահաբեկչական խմբավորումներին փոխանցումը ԱՄՆ-ի համար կարմիր գիծ կլինի՝ հայտարարել է, որ նա որոշում է ընդունել մեծացնել ապստամբներին մինչ այժմ հատկացվող օգնությունը, այդ թվում՝ ռազմական:
Հիշեցնենք սակայն, որ մարդու իրավունքների խախտումների ՄԱԿ-ի հանձնաժողովի անդամ Կառլա դել Պոնտոն մայիսի սկզբին հայտարարել էր, թե Կազմակերպությունը, հիմնվելով հակամարտությունից տուժած ականատեսների վկայությունների վրա, մեծ հավաստիությամբ կարող է խոսել ապստաբների կողմից զարին գազը որպես քիմիական զենք կիրառելու մասին:
ՄԱԿ-ի ամենավերջին հետազոտությունների համաձայն՝ երկու տարի տևող Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում այդ երկրում արդեն 93 հազ. մարդ է զոհվել: Այս թիվը 30 հազ.–ով գերազանցում է 2012թ. նոյեմբերին ՄԱԿ-ի տված գնահատականներին: ՄԱԿ-ի զեկույցում մասնավորապես նշվում է, թե անցյալ տարվա հուլիսից սկսած՝ ամեն ամիս Սիրիայում 5000 մարդ է զոհվել: Փաստաթղթում նաև նշվում է, որ իրական թվերը կարող են ավելի մեծ լինել, քանի որ շատերը նախընտրում են զոհերի մասին լռել: Համաձայն ՄԱԿ-ի փորձագետներրի զեկույցի՝ զոհերի 80 տոկոսը տղամարդիկ են, սպանվածների մեջ կա մինչև 10 տարեկան, այդ թվում նաև նորածին, 1700 երեխա։
ԱՄՆ-ը Սիրիայի ապստամբներին զենք կմատակարարի