Աշխարհ

14.06.2013 09:34


Քադաֆիի հարավաֆրիկյան ակտիվները կվերադարձվեն Լիբիային

Քադաֆիի հարավաֆրիկյան ակտիվները կվերադարձվեն Լիբիային

«Rosbalt.ru»-ի փոխանցմամբ՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, թե ՀԱՀ-ը Լիբիային կվերադարձնի երկրում հայտնաբերված Մուամար Քադաֆիի ակտիվները։

«Լիբիական միջոցների և ակտիվների վերադարձը պետք է անցնի համաձայն ՄԱԿ-ի արձանագրության»,- ասված է հայտարարության մեջ:
Քադաֆիի հայտնաբերված ակտիվների ստույգ արժեքը, աակայն,առայժմ չի նշվում։ ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ ՀԱՀ-ի 4 բանկերում և 2 ընկերություններում գտնվում են ավելի քան 1 մլրդ դոլար կանխիկ գումար և շուրջ 650 մլն դոլար արժողությամբ ոսկի ու զարդեղեն։

Այս խորագրի վերջին նյութերը