Լրահոս

10.07.2009 12:36


Արմեն Հարությունյան.«Պետք չէ ամեն ինչը քաղաքական դաշտ մտցնել»

Արմեն Հարությունյան.«Պետք չէ ամեն ինչը քաղաքական դաշտ մտցնել»

 -Այնպես չստացվի, որ ոստիկանությունը միշտ սխալ է։ Միանշանակ ոստիկանության աշխատողը  վնասվածքներով ռեանիմացիայում պառկած էր , դա վկայում է, որ նրա նկատմամբ ուժ է կիրառվել,- խոսելով ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի ձերբակալության մասին՝ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հետևում են այդ գործընթացին, և պետք չէ ամեն ինչ կապել քաղաքականության հետ։

-Կստացվի այնպես, որ մեկ էլ մյուս կողմից ամենաթողություն կլինի։ Եթե ոստիկանը ծեծվել է, ուրեմն պետք է քրեական գործ հարուցել, այդտեղ որևէ խախտում չի եղել,- նշել է Արմեն Հարությունյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը