Աշխարհ

13.06.2013 12:42


Իրանը գազի պաշարներով Ռուսաստանին երկրորդ տեղը մղեց

Իրանը գազի պաշարներով Ռուսաստանին երկրորդ տեղը մղեց

Ռուսաստանի ապացուցված գազի պաշարները 2012թ. կազմել են 32,9 տրիլիոն խմ, այն դեպքում երբ 2011թ. այդ ցուցանիշը 44,6 տրիլիոն խմ էր։ Այս տվյալները հրապարակել է ВР բրիտանական ընկերությունը։

Այսպիսով՝ վառելիքի պաշարներով Իրանը հայտնվել է առաջին տեղում՝ 33,6 տրիլիոն խմ ցուցանիշով։

Ընդհանուր առմամբ՝ աշխարհում ապացուցաված վառելիքի պաշարները գազի 208,4 տրիլիոն խմ–ից իջել են 187,3 տրիլիոնի, այն է՝ 10 տոկոսով, ինչն աշխարհին կբավարարեր 7 տարի։

Այս խորագրի վերջին նյութերը