Աշխարհ

13.06.2013 10:56


ԱՄՆ-ը մեղմացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը մեղմացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ–ը մեղմացրել է Սիրիայի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները՝ երկրի ընդդիմությանն աջակցելու նպատակով։ Համապատասխան հայտարարությամբ նախօրեին հանդես է եկել Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը։

Կատարաված փոփոխությունները ամերիկյան ընկերություններին թույլ կտան Սիրիայի ընդդիմադիրների կողմից վերահսկվող շրջաններ արտահանել էներգետիկ սարքավորումներ, գյուղատնտեսական և այլ ապրանքներ։

Բացի այդ, ամերիկյան ընկերությունները Սիրիայի ընդդիմությունից կարող են նավթ գնել։

«Ռոյթերսի» փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցների մեղմացումը չի ենթադրում զենքի վաճառք սիրիացի ապստամբներին։

Այս խորագրի վերջին նյութերը