Բակո Սահակյան. «Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է և ենթակա չէ քննարկման»
Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է, Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմակերպած, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին նվիրված համահայկական խորհրդաժողովը։ Խորհրդաժողովի աշխատանքների բացմանը ողջյունի խոսքով ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է և ենթական չէ քննարկման։ –Լիարժեք կազմով բանակցություններին մասնակցելը, մենք դիտարկում են ոչ թե որպես Արցախի անկախության փաստի ամրագրման ևս մեկ պատրվակ, այլ այն, որ բանակցային գործընթացներն ընթանում են ձախողված ձևաչափով։ Արցախը, որը հանդիսանում է հակամարտության հիմնական կողմ, դուրս է մնացել բանակցություններից, և մենք պետք է հասնենք այդ կարևոր սկզբունքի վերականգմանը։ Առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության հնարավոր չէ կայացնել որևէ որոշում-ասել է Բակո Սահակյանը։
Հիշեցնենք, որ խորհրդաժողովը տեղի է ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ։

Արփի Բեգլարյան՝ Ստեփանակերտից