Լրահոս

10.07.2009 11:33


ՀՌԱԿ ատենապետը «Նաիրիտին» պա՞րտք է

Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում 08.07.2009թ. տեղի է ունեցել դատական նիստ (դատավոր՝ Ռուբեն Ափինյան)՝ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ կողմից ներկայացված գումարի բռնագանձման պահանջի մասին հայցով: Պատասխանող կողմը՝ «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ ներկայացուցիչը, դատական նիստին չի ներկայացել:

Դատարանը որոշում է կայացրել «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Ըստ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկանքի՝ «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն է հանդիսացել Հարություն Առաքելյանը /անձ. ԱԱ0294845, բնակության հասցե՝ ք. Երևան, Զաքյան 1 փակուղի, 1-12/:

Նշենք, որ «7օր»-ի հետ զրույցում Հարություն Առաքելյանն ասել էր, թե ինքը որևէ պարտք չունի «Նաիրիտին»։ Այս հայտարարության վերաբերյալ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը «7օր»-ի թղթակցին ասել է, թե Հ. Առաքելյանը 6 մլն դրամի չափով պարտք ունի, և դիմել  են դատարան.

-Եթե նա դատարանում կկարողանա ապացուցել, որ պարտք չունի, մենք կասենք «ներողություն»,- ասել է Ա. Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը