Լրահոս

10.07.2009 10:27


Կարպովն ու Կասպարովը կրկին մրցելու են

Սեպտեմբերի վերջին Վալենսիայում կկայանա շախմատի աշխարհի առաջնությունը  12-րդ և 13-րդ չեմպիոնների՝ Անատոլի Կարպովի և Գարրի Կասպարովի միջև։ Այս մասին հաղորդել է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Կոմերսանտ»-ին։

Գրոսմայստերները սեպտեմբերի 21-ից 24-ը կխաղան 12 պարտիա, որից 4-ը՝ արագ շախմատ, իսկ 8-ը՝ բլից։

Շախմատի պատմության մեջ մեծ շախմատիստների հակամարտությունը շարունակվում է արդեն 25 տարի, և ներառում է  աշխարհի չեմպիոնի տիտղոսի 5 առաջնություն։ Երկու չեմպիոնների առաջիկա հանդիպումը կարող է վերջինը լինել, քանի որ Կարպովը հազվադեպ է մասնակցում մրցաշարերին, իսկ Կասպարովն իր կարիերան ավարտել է 2005թ.՝ կենտրոնանալով քաղաքականության վրա։

 

Այս խորագրի վերջին նյութերը