Աշխարհ

12.06.2013 10:26


Կոսովոյի անկախությունը ճանաչեց 100-րդ պետությունը

Կոսովոյի անկախությունը ճանաչեց 100-րդ պետությունը

Եմենը դարձել է Կոսովոյի անկախությունը ճանաչած 100-րդ երկիրը: Այդ մասին հայտնել է Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հողաջը` նշելով. «Ես խոսեցի Եմենի արտգործնախարար Աբու Բաքար ալ Քուրբի հետ, որը հաստատեց պաշտոնական ճանաչման մասին լուրը»:

Հիշեցնենք, որ Կոսովոն իր անկախությունը Սերբիայից միակողմանի հռչակել էր 2008թ. փետրվարին, իսկ Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը 2010թ. մարտին իրավական պարտադիր ուժ չունեցող վճիռ հրապարակեց, որում ասվում է, թե Կոսովոյի անկախության մասին հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի չափորոշիչներին։

Այս խորագրի վերջին նյութերը