Հոգեբանը փողոցային առևտրի արգելման որոշումը համարում է խորապես չուսումնասիրված քայլ
Հոգեբան Կարինե Նալչաջյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի այն որոշմանը, ըստ որի արգելվում է զբաղվել բացօթյա առևտրով։
-Փողոցային առևտրի արգելքը մակերեսորեն է նայված։ Երբ մակերեսորեն ես մոտենում, իհարկե, լավ է, երբ քաղաքը մաքուր է, ավելի քաղաքակիրթ է, բայց ախր մի քիչ խելամիտ պետք է լինել ու հասկանալ, թե ինչ է կատարվում ներսում։ Չէ՞ որ մարդկային ճակատագրերի հետ գործ ունենք։ Մենք գոնե այդ մարդկանց պետք է մի ուրիշ բան առաջարկենք, որ հնարավոր լինի նայել այդ մարդկանց երեսին։ Թե չէ, մի օր վերցնել (նույնիսկ լավագույն մղումներից ելնելով) , այդպիսի բան անել՝ շատ սխալ է,-նշել է նա։
Ըստ հոգեբանի՝ կառավորությունը երևի չի էլ նկատում, որ ինչ-որ գործընթացներ են առաջանում, որոնց հետ պետք է հաշվի նստել։
-Պետք է հասկանալ, որ այս գնաճը, սոցիալական այս ծանր վիճակը մարդկանց պահանջմունքներին են խփում։ Մարդը պետք է ապահավության ինչ-որ մի զգացողություն ունենա,-նշել է Կարինե Նալչաջյանը։

7or.am