Աշխարհ

11.06.2013 12:00


Իրանի նախագահի թեկնածուներից երկուսն ինքնաբացարկ են հայտնել

Իրանի նախագահի թեկնածուներից երկուսն ինքնաբացարկ են հայտնել

Իրանի նախկին փոխնախագահ Մոհամադռեզա Արեֆը հրաժարվել է մասնակցել հունիսի 14-ին նախագահական ընտրություններին: Նրանից բացի, նախօրեին ինքնաբացարկի մասին հայտարարել էր Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամ-Ալի Հադադ Ադելը: Այսպիսով՝ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ութ թեկնածուներից երկուսը նախընտրական մրցապայքարից դուրս եկան:

Մոհամադ Խաթամիի երկրորդ ժամկետում (1997-2005) փոխնախագահի պաշտոնը զբաղեցնողՄոհամադռեզա Արեֆի խոսքերով՝ իր թեկնածությունը հանելու մասին որոշում է ընդունել նախկին նախագահի հետ զրույցից հետո, որի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է:

«Երկուշաբթի երեկոյան ես հանդիպեցի Մոհամադ Խաթամիի հետ և հասկացա, որ իմ մասնակցությունը օգտակար չի լինի համընդհանուր բարեփոխումների համար» հայտարարել է Մոհամադռեզան:

Ընտրություններին մասնակցելու թույլտվություն ստացած ութ թեկնածուների անունով ցուցակը Իրանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել էր մայիսի վերջին: Այնտեղ բարեփոխիչների թևից երեք քաղաքական գործիչ էր հայտնվել։ Նրանք էին Մոհամադռեզա Արեֆը, Ազգային անգվատնգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար և Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ «վեցյակի» հետ բանակցություններում Իրանի նախկին բանակցող Հասան Ռոուհանին, ինչպես նաև Փոստի և հեռահախորդակցության նախարար Սեյեդ Մոհամադ Քարազին:

Հադադ Ադելի ինքնաբացարկից հետո պահպանողականներից ցուցակում են մնում Իրանի նախկին արտգործնախարար Ալիաքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամադբաքեր Քալիբաֆը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոխսեն Ռեզան և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալալին։

Այս խորագրի վերջին նյութերը