Մեկնարկել է «Հյուսիսային փոթորիկ» ռազմական գործողությունը
Հունիսի 9-ին Սիրիայի կառավարական զորքերը սկսել են Հալեպը ապստամբներից ազատելու՝ «Հյուսիսային փոթորիկ» անվանումը կրող գործողությունը: Միջազգային ԶԼՄ-ների տվյալներով՝ Հալեպի համար մղվող մարտերի ընթացքում զոհվել են «Հզբոլահի» և նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ստորաբաժանումների տասնյակ զինվորներ:
Հալեպի վրա հարձակումը սկսվել է կառավարական զորքերի համար հաջող Էլ Քուսեիրի մարտական գործողություններից հետո: Կառավարական զորքերին հաջողվել է ապստամբներին հետ մղել Շեյխ Մասուդ, Բուստան էլ Բաշա, Բուստան Էլ Քասր, Ամիրիյա թաղամասերից: Կառավարական հեռուստաընկերությունների տվյալներով՝ մարտերի ժամանակ 20 ապստամբ է սպանվել։
Սիրիայի վարչապետ Վիլ ալ Հալիքին հայտարարել է, որ սիրիական բանակը հակառակորդին հարվածներ կհասցնի այնքան ժամանակ, մինչև չոչնչացնի վերջին զինված ապստամբին: Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում՝ 2011թ. մարտից մինչ օրս, 80 000 մարդ է զոհվել։