Լրահոս

21.01.2011 12:43


Անատոլի Ցիգանոկ. «Կովկասի տարածաշրջանում այսօր կարևորագույն խնդիրը Կասպից ծովի բաժանումն է»

-Կովկասի տարածաշրջանում այսօր կարևորագույն խնդիրը Կասպից ծովի բաժանումն է,-հայտարարել Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը։

Փորձագետը տարածաշրջանի համար կարևորությամբ առաջինն է համարել Կասպիականի կարգավիճակի խնդիրը, իսկ երկրորդ տեղում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը։

-ԵԱՀԿ Մինսկի խումբը ընկալում չի գտնում ո՛չ Բաքվում, ո՛չ Երևանում։ Հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր բանակցությունները ոչ մի բանի չեն հասցնում, քանի որ կողմերը հակառակ տեսակետներ ունեն։ Երկրների նախագահները միայն մեկ բանում են համամիտ՝ կարգավորումը պետք լինի խաղաղ ճանապարհով,-մասնավորապես նշել է ռուս փորձագետը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը