Լրահոս

09.07.2009 16:11


Հարություն Առաքելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հարություն Առաքելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

-Այդ ո՞նց է` Դուք ինձ գտնում եք, նրանք չեն գտնում,-«7օր»-ի հետ հեռախոսազրույցում ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։

-1987թ.-ից ես առնչություն եմ ունեցել «Նաիրիտի» հետ։ Այդ ընթացքում աշխատել եմ բոլոր տնօրենների հետ։ Այժմ եթե 6 տարի հետ գնամ և իրենց ասած մեղադրանքները հիշեմ, թե ինչ է եղել, ինչ չի եղել... ուղղակի՝ ինձ հետաքրքիր չէ։ Ես մի բան գիտեմ՝ որևէ մեկին պարտք չեմ։ Եվ եթե կարող են, թող ապացուցեն։ Ե՛վ դատական կարգով, և՛ ցանկացած կերպ կարող եմ ապացուցել, որ պարտք չեմ,- ասել է Հարություն Առաքելյանը։

Հիշեցնենք, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել գումարի բռնագանձման պահանջի հայցադիմում՝ ընդդեմ «Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ի, որի հիմնադիրը և գլխավոր տնօրենը Հ. Առաքելյանն է:

«Ջանկօգ-քիմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատարան չի ներկայացել, և դատարանը նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացրել:

Հարցին, թե դատարանից իրեն ծանուցագիր ներկայացվե՞լ է, Հ. Առաքելյանը պատասխանել է.

-Ես ծանուցագիր չեմ ստացել։ Իմ տեղն այդքան էլ թաքուն տեղ չէ, իմ գործունեությունը բաց է եղել և շարունակվելու է։ Դրա ապացույցն այն է, որ Դուք կարողանում եք ինձ հեշտությամբ գտնել։

Հ. Առաքելյանը «7օր»-ի թղթակցին ասել, թե նա կարող է Հ. Առաքելյանի տվյալները փոխանցել դատարանին.

-Ես չեմ համարի, թե Դուք «գործ եք տալիս»,- հավելել է ՀՌԱԿ ատենապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը