Լրահոս

09.07.2009 15:50


Ալեքսանդր Արզումանյան. «Մարտի 1–ի էջը դեռ չի էլ բացվել»

Ալեքսանդր Արզումանյան. «Մարտի 1–ի էջը դեռ չի էլ բացվել»

-Մարտի 1-ի էջը դեռ չի էլ բացվել,- ասել է 16 ամիս ազատազրկումից հետո առաջին անգամ մամուլի ասուլիս հրավիրած ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ չհամաձայնելով այն տեսակետին, թե համաներմամբ ՀՀ իշխանությունները փորձ արեցին փակել 2008թ. մարտի 1-ի էջը։

-Մարտի 1-ին տեղի է ունեցել սպանդ, զոհվել են մեր 10 հայրենակիցները, և դեռ որևէ մեկը պատասխան չի տվել։ Վերջին մեկուկես տարում Հայաստանի իշխանությունների ողջ գործունեությունը եղել է այդ գործը կոծկելը և ինչ-որ մարդկանց վրա պատասխանատվությունը բարդելը։ Մարտի 1-ի էջը փակված կհամարվի միայն այն դեպքում, եթե իրականացնողները, հրաման տվողները, կոնկրետ մարդասպանները պատասխանատվության ենթարկվեն,- ասել է Ա. Արզումանյանը։

Նա նաև նշել է, որ համաներում իրականացնելով՝ ՀՀ իշխանությունները պարզապես ցանկացել են խուսափել միջազգային պատժամիջոցներից և, ընդհանրապես, վերջին 1,5 տարվա ընթացքում նրանք միայն դրանով են զբաղված։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը