Լրահոս

09.07.2009 15:26


Բուլղարացի լրագրողը համոզված է, որ 1994թ. Ղարաբաղի հակամարտությունը լուծելու մեծ հնարավորություն կար

Բուլղարացի լրագրողը համոզված է, որ 1994թ. Ղարաբաղի հակամարտությունը լուծելու մեծ հնարավորություն կար

-Ես կարծում եմ, մենք 1994թ. մեծ հնարավորություն բաց թողեցինք Ղարաբաղի հարցը լուծելու համար: Այդ ժամանակ մենք բոլոր առումներով բարձունքի վրա էինք  նման իրական հաղթանակից հետո, իսկ Ադրբեջանը թույլ էր: Այդ պահը պետք էր օգտագործել քաղաքականության մեջ և հաղթանակն օգտագործել Ղարաբաղի անկախությունը հռչակելու համար,-«Արմատ» ակումբում խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասել է բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևան։

Նա նշել է, որ Ղարաբաղում մահացած և կենդանի բարեկամներին երդվել է, որ չի հեռանա Հայաստանից, մինչև չտեսնի Ղարաբաղի անկախությունը։

-Ես կցանականայի, որ Ղարաբաղի հարցը շուտ կարգավորվի, բայց՝ առանց  որևէ փոխզիջման։ Հանուն այդ անկախության՝ ես պատրաստ եմ դեռ երկար սպասել,-հավելել է Ցվետանա Պասկալևան։

Նա ասել է, որ ներկայում ընթացող բանակցությունների մասին չի կարող որևէ կարծիք հայտնել, որովհետև ամեն ինչ փակ ձևաչափով է ընթանում։ Ցվետանան, սակայն, վստահեցրել է, որ Հայստանում գոյություն չունի այնպիսի մի ղեկավար, ով կստորոգրի մի փաստաթուղթ, որը հակասում է Հայաստանի շահերին։

-Ոչ մի ղեկավար չի կարող նման փաստաթուղթ ստորագրել, որովհետև գիտի, որ ժողովրդի աջակցությունը չի ստանա։ Ես դրան հավատում եմ,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը