Թուրքիայի կառավարությունը մտադիր չէ հրաժարվել իր ծրագրից
Երեկ աֆրիկյան երկրներում շրջագայությունից վերադառնալիս հանդիպելով օդանավակայանում իրեն դիմավորող մոտ 10 000 կողմնակիցների հետ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է դադարեցնել ցույցերը՝ հայտարարելով. «Դրանք այլևս չեն համապատասխանում դեմոկրատական նորմերին և վերածվել են վանդալիզմի»:
Էրդողանը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր չէ հրաժարվել Թաքսիմի հրապարակն ու Գեզի պուրակը վերակառուցելու իր ծրագրերից, ապա հավելել, որ ցույցերը կազմակերպվում են ծայրահեղականների կողմից, իսկ ձերբակալվածների մեջ շատ արտասահմանցիներ կան:
Էրդողանը նաև դիմելով վճռականորեն տրամադրված և «Էրդողան, մենք մեռնում ենք քեզ համար», «Ջախջախենք Թաքսիմը» կարգախոսներ վանկարկող իր կողմնակիցներին՝ կոչ է արել զերծ մնալ հակակառավարական ցույցերի մասնակիցների հետ բախումներից՝ հայտարարելով. «Մինչ օրս մեզ հաջողվել է պահպանել հանգստությունն ու բանականությունը, եկեք ցրվենք տներով»:
Հիշեցնենք, որ յոթ օր շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 4 մարդ, հազարավորները ստացել են վնասվածքներ, կան հարյուրավոր ձերբակալվածներ։