Այսօրվա ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը պատասխանել է «7 օրի» մի շարք հարցերի։
-ԱԺ լսումների ժամանակ պարզվեց, որ գազի գնի բարձրացման մասին պայմանագիրը կնքվել է ապրիլի 1–ին, բայց հասարակությունն այդ մասին տեղեկացավ միայն մայիսի 5–ի ընտրություններից հետո։ Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը մարտի 18-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե գազի թանկացման մասին խոսակցությունները սուտ են, հերյուրանք, և իրականությանը չեն համապատասխանում: Ինչպե՞ս դա կմեկբանեք։
-Որ ասում եք՝ պարզվեց, ո՞վ պարզեց։
-Ազգային ժողովի պատգամավորները, նախարարն անձամբ է ասել, որ պայմանագիրը կնքվել է ապրիլի 1–ին:
-Պայմանագիրը ապրիլի 1-ին կնքվել է ինչի՞ մասին։
-Գազի գնի բարձրացման։
-Գազի գնի բարձրացում Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել միայն հանձնաժողովի որոշմամբ:
-Այդ դեպքում ՝ ի՞նչ պայմանագիր է կնքվել ապրիլի 1-ին։
-Գազի գնի պայմանագրի հիման վրա հայտ է ձևավորվում, և այդ հայտի հիման վրա Հայաստանի համար միակ որոշում կայացնողը հանձնժողովն է:
-Հարցս մեկ այլ կերպ ձևակերպեմ: Երբ Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիս էր տալիս, գազի գնի մասին խոսելիս արդյոք չգիտե՞ր, որ գազի թանկացում առաջիկայում սպասվում է:
-Գազի թանկացման մասին բանակցությունները գնում են առավել քան երեք տարի:
-Մարտի 18-ին Սերժ Սարգսյանը գիտեր, որ հունիսի 1-ին գազի գինը բարձրանալու է. այդպե՞ս է, թե՞ ոչ
-Ես պատասխանեցի շատ հստակ, որ գազի թանկացման մասին բանակցությունները գնում են ավելի քան երեք տարի:
-Այդ դեպքում ինչո՞ւ էր հերքում, որ գազի գնի թանկացում է սպասում:
-Որովհետև բանակցությունները գնում են առավել քան երեք տարի, և նրանք դեռ չեն ավարտվել:
Սերժ Սարգսյանը գիտե՞ր, թե՞ չգիտեր…

Ներկայացրեց Կարեն Թովմասյանը