Ցվետանա Պասկալևա. «Արցախյան պատերազմի մասին պատմող իմ բոլոր բնօրինակ կադրերը ոչնչացել են, որովհետև ոչ ոք չի օգնել ինձ, որ կարողանամ դրանք պահպանել»
-Այն, ինչ ես արել եմ՝ նկարահանումներ եմ արել Արցախյան իրադարձությունների վերաբերյալ, իմ ուժերով է եղել։ Բայց, ցավոք, ես այսօր դրամական միջոցներ չունեմ, որպեսզի այս ֆիլմերը VHS տարբերակից փոխանցեմ DVD-ի վրա։ Այս տեխնկան, իհրակե, արդեն վաղուց հնացել է, և ոչ ոք այլևս այն չի գնում,-ասել է բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևան Արցախյան պատերազմի մասին պատմող իր ֆիլմերի մասին։
Նա նշել է, որ Արցախյան պատերազմի մասին պատմող իր 7 ֆիլմերն աշխարհին շատ բան կարող են պատմել իրականության մասին։ Այն հարցին, թե արդյոք ինքը չի՞ դիմել որևէ մեկին, որպեսզի այդ խնդիրը լուծվի, Ցվետանան պատասխանել է.
-Կարծում եմ՝ հակառակը պետք է լիներ՝ ինձ պետք է դիմեին։ Կան շատ քաղաքական ուժեր, որոնք պիտի որ շահագրգռված լինեին, իրենք պիտի առաջարկեին դա տարածել։
Ցվետանա Պասկալևան նշել է, որ իր ուժերով այդ ֆիլմերը ցուցադրել է բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Սկանդինավյան երկրներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Ռուսաստանում։
-Ես կարծում եմ, որ սա պետք է բազմացնել, և նրանց, ովքեր այցելում են Հայաստան, ուղղակի պետք է նվիրել։ Սա կտարածվի, ու բոլորը կտեսնեն իրականությունը,-ասել է նա։

7or.am