Լրահոս

09.07.2009 14:42


Հայաստանը հնարավորություն ունի տարածաշրջանում դառնալ կարևոր խաղացող

Հայաստանը հնարավորություն ունի տարածաշրջանում դառնալ կարևոր խաղացող

-Հայաստանն այսօր ունի պոտենցիալ բոլոր հնարավորությունները՝ ինչպես աշխարհագրական, քաղաքակրթական, այնպես էլ ռազմավարական,- պատասխանել է իրանագետ Գառնիկ Ասատրյանը «7օր»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը Իրանի և Արևմուտքի երկրների միջև դիվանագիտական կապող կամուրջ դառնա։

-Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանում և հնարավորություն ունի դառնալ տարածաշրջանային կարևոր խաղացող։ Բաց և առանց նախապաշարմունքների մոտեցումը կամ քաղաքականության որդեգրումը, որ այսօր դիտվում է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, կարծում եմ, շատ արդյունավետ ուղի է։ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր վեկտոր է նկատվում, որը հետաքրքիր է, միևնույն ժամանակ՝ բավական դժվար և համարձակ քայլ է,- ասել է Գ. Ասատրյանը։

-Այդ դեպքում՝ ինչո՞ւ չի օգտվում իր հնարավորությունից։

–Այդ ուղղությամբ որոշակի քայլեր նկատում եմ և դրական եմ գնահատում։ Դրանք կարող են արդյունք տալ և կտան՝ հակառակ դժվարությունների։ Վերջիվերջո, գոյություն ունի ավանդական մտածելակերպ ոչ միայն մեզանում, այլև այլ երկրներում,–ասել է իրանագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը