Լրահոս

09.07.2009 11:30


Եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

«Մեծ ութնյակի» գագաթնաժողովում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ ղեկավարները հնարավոր է ընդունեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը։ «Հայտարարագրի ձևի վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացվում՝ ըստ էության համաձայնություն կա։ Մենք ակնկալում ենք, որ նման հայտարարություն կհրապարակվի։ Սակայն, այն, ամենայն հավանականությամբ, լինելու է եռյակի հայտարարություն՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, և ոչ թե «ութնյակի»։ Գագաթնաժողովի շրջանակներում նման փորձ կա»,-ասել է Դվորկովիչը:

Ըստ РИА Новсти–ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը