Աշխարհ

04.06.2013 10:47


Թուրքիայում ևս մեկ ցուցարար է մահացել

Թուրքիայում ևս մեկ ցուցարար է մահացել

Թուրքիայում բողոքի գործողությունների մասնակիցների և ոստիկանության բախման հետևանքով ևս մեկ ցուցարար է մահացել։ Ըստ տեղի ԶԼՄ–ների՝ ստացած հրազենային վնասվածքներից հիվանդանոցում մահացել է 22-ամյա Աբդուլա Կոմերթը։

Ավելի վաղ հաղորդվել էր մեկ այլ երիտասարդի մահվան մասին։ Վերջինս մահվան պատճառ էր դարձել Ստամբուլում ցուցարարների մեջ մխրճված տաքսին։ CNN-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում բախումների հետևանքով տուժել է առնվազն 3195 մարդ, նրանցից 25-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ից բողոքի ալիք է տարածվել Թուրքիայի Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Էսքիշեհիր, Մուղլի, Բուրսայ, Մերսինայ, Զոնգուլդաղ, Քոնյայ և այլ քաղաքներում: Բողոքի պատճառը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում զբոսայգու տեղը ժամանցային կենտրոն կառուցելու որոշումն է։ Անկարայում ցուցարարները շարունակում են պահանջել կառավարության հրաժարականը։

Այս խորագրի վերջին նյութերը