Լրահոս

09.07.2009 11:04


G8-ի առաջնորդներն գագաթնաժողովի առաջին օրվա աշխատանքներն ավարտել են Իրանի վերաբերյալ հռչակագրով

«Մեծ ությակի» (G8) երկրների առաջնորդները համատեղ փաստաթուղթ են պատրաստել, որում «խոր մտահոգություն է» արտահայտվում Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։  Գագաթնաժողովի մասնակիցների մտահոգության պատճառն առավելապես իրանական միջուկային ծրագիրն ու քաղաքական ճգնաժամն են դարձել, որը բռնկվել է Մահմուդ Ահմադինեջադի՝ նախագահ վերընտրվելուց հետո։

G8-ի ղեկավարությունն Իրանին կոչ է արել միջուկային ծրագրի հարցում համագործակցել համաշխարհային կազմակերպությունների հետ՝ Թեհրանից պահանջելով անհապաղ ենթարկվել ՄԱԿ-ի բանաձևերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միջուկային ծրագրի աշխատանքները դադարեցնելու համար Թեհրանին մեկ տարի ժամանակ էր տվել։ ԱՄՆ նախագահը խոստացել էր, որ հակառակ պարագայում Վաշինգտոնը կպնդի, որ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառվեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը