Լրահոս

09.07.2009 10:37


«Մեծ ությակի» ղեկավարները խոսելու են տնտեսական ճգնաժամի մասին

Այսօր Իտալիայի Ակվիլա քաղաքում «Մեծ ությակի» ղեկավարները կրկին խոսելու են տնտեսական ճգնաժամի մասին։ Քննարկումների հիմնական թեման լինելու է միջազգային ֆինանսական կառույցների բարենորոգումը և պահուստային արտարժույթի ապագան։

Հանդիպման երկրորդ օրը «Ությակի» ղեկավարներին միացել են Բրազիլիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Չինաստանի, Մեքսիկայի և ՀԱՀ-ի ղեկավարները։ Հիմնական ուշադրությունը դարձվելու է տնտեսությանը և ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ճանապարհներին։ Բնականաբար, կխոսվի նաև ամենաաղքատ երկրներին օգնություն ցուցաբերելու մասին, որոնց վրա ճգնաժամն ավելի խոր է անդրադարձել։

 

Այս խորագրի վերջին նյութերը