Լրահոս

21.01.2011 12:30


ՊՆ. «Պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է»

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի հայտարարությունը հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն' հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն: Հայկական զինված ուժերը արժանի հակահարված են տվել: Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Ադրբեջանական կողմի զոհերի թիվը և անունները հայտնի չեն:

Այս միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները կամ չեն վերահսկում սեփական զինված ուժերի վարքագիծը առաջնային գծում, կամ իրենք են կազմակերպում նման սադրանքները: Երկու դեպքում էլ պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է:  

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է միջադեպի հետևանքով զոհված Հովիկ Սուքիասյանի հարազատներին:

Այս խորագրի վերջին նյութերը