Աշխարհ

03.06.2013 10:57


«Anonumous»-ը կոտրել է Թուրքիայի նախագահի կայքը

«Anonumous»-ը կոտրել է Թուրքիայի նախագահի կայքը

«Anonumous» ցանցահենների խումբը գրոհել է Թուրքիայի կառավարական կայքերը։ AFP-ի փոխանցմամբ՝ ցանցահեններին հաջողվել է արգելափակել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պաշտոնական կայքէջերը։ Բացի այդ, անհասանելի են դարձել պետական մի շարք գերատեսչությունների կայքերը։

Հարձակման են ենթարկվել նաև թուքրական մի քանի լրատվամիջոցների, մասնավորապես կառավարական «Official Gazette» թերթի կայքերը։

Այս խորագրի վերջին նյութերը