Լրահոս

08.07.2009 17:24


Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը չի պահպանի ներկայիս ստատուս քվոն»

Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը չի պահպանի ներկայիս ստատուս քվոն»

«Հայկական կողմը թող վստահ լինի, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանը թույլ չի տա ներկայիս իրավիճակի պահպանումը»,-հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։ Նրա խոսքերով Ադրբեջանը չի պահպանի ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն։ «Մենք ներդնում ենք բոլոր ջանքերը որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով։ Պետք է ասեմ, որ թեկուզ դանդաղ, բայց մենք առաջ ենք շարժվում։ Մենք քայլ առ քայլ պետք է առաջ շարժվենք»,-ասել է Մամեդյարովը։

Ըստ Day.az-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը