Փայլակ Հայրապետյան. «Տիգրան Սարգսյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հետք» էլէկտրոնային օրաթերթը գրել էր Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանի կողմից գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու մասին: Հրապարակման մեջ առկա փաստերը արդեն հերքել են ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը, Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատուն և Աշոտ Սուքիասյանը։ Մինչդեռ «Հետք» էլէկտրոնային օրաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը «7օր»–ի հետ զրույցում պնդել է, որ ապացուցողական բոլոր փաստաթղթերն ունեն։
«7օր»–ը զրուցել է նաև անձամբ Փայլակ Հայրապետյանի հետ։ Նա ՀՀ կառավարությանն առաջարկել է ոչ թե հերքումն ուղարկել «Հետք»–ին, այլ դիմել Կիպրոսին։ Հենց այդ երկրի պետռեգիստրից ստացված փաստաթուղթն է ապացուցում, որ Տիգրան Սարգսյանը,Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության բաժնետերերն են։
Հարցին՝ եթե իրո՛ք ապացուցվի, որ Տիգրան Սարգսյանն առնչություն ունի այդ ընկերության և վերոնշյալ մութ պատմության հետ, բավարար հիմք չէ՞ վարչապետի հրաժարականը պահանջելու համար, Փ. Հայրապետյանը պատասխանել է։
–Եթե հիմքերը կան, ուրեմն պետք է բոլորն էլ պատասխան տան։ Վարչապետն ինձ պես սովորական, հասարակ մարդ է, որին նշանակում է ժողովուրդը, ի՞նչ է եղել որ։ Ո՞ւր է էդ փողը, ի՞նչ են արել, ես տեղյակ չեմ։ Նրանք հանցագործներ են։ Եթե սա լիներ սովետական իշխանության ժամանակ, այդ ամբողջ ղեկավարությունը կենթարկվեր գնդակահարության։
Փայլակ Հայրապետյանը կարծում է նաև, որ բարոյակա՛ն տեսանկյունից էլ Տիգրան Սարգսյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ.
–Օրինակ միայն նրա համար, որ մեր ժողովրդի 50 տոկոսը հանրապետությունից թողնում–գնում է։ Դա պայմանավորված է սոցիալական վիճակով, իսկ սոցիալական վիճակի պատասխանատուն վարչապետն է։
Գործարարի խոսքերով՝ Աշոտ Սուքիասյանն իրեն «քցել» է, իսկ վերջինին ամենաշատն օգնել է «Ամերիաբանկը»։ Բանկն էլ իր հերթին վարկ չէր տա, եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը չերաշխավորեր։ Տիգրան Սարգսյանը նաև տեղյակ է եղել, որ բանկի տրամադրած գումարները նպատակային չեն ծախսվել։
Իսկ Տգրան Սարգսյանին ոչ միայն չհեռացնելը, այլ նաև վերանշանակելը նա գնահատում է մեկ բառով.
–Դժբախտություն է։
Փայլակ Հայրապետյանը «7օր»–ին նաև ասել է, որ դիմել է և՛ դատախազություն, և՛ ՀՀ նախագահին, բայց Հատուկ քննչական վարչությունը գործի քննությունն անհայտ պատճառներով ուշացնում է։
Փայլակ Հայրապետյան. «Տիգրան Սարգսյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հետք» էլէկտրոնային օրաթերթը գրել էր Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանի կողմից գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու մասին: Հրապարակման մեջ առկա փաստերը արդեն հերքել են ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը, Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատուն և Աշոտ Սուքիասյանը։ Մինչդեռ «Հետք» էլէկտրոնային օրաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը «7օր»–ի հետ զրույցում պնդել է, որ ապացուցողական բոլոր փաստաթղթերն ունեն։
«7օր»–ը զրուցել է նաև անձամբ Փայլակ Հայրապետյանի հետ։ Նա ՀՀ կառավարությանն առաջարկել է ոչ թե հերքումն ուղարկել «Հետք»–ին, այլ դիմել Կիպրոսին։ Հենց այդ երկրի պետռեգիստրից ստացված փաստաթուղթն է ապացուցում, որ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության բաժնետերերն են։

7or.am