Հարցազրույց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանի հետ
–«Հետք» էլէկտրոնային օրաթերթը «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածում ներկայացրել էր, թե ինչպես են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը ունեզրկել գործարար Փայլակ Հայրապետյանին: Ինչպե՞ս եք մեկնաբանում, որ Կճոյանի անունը կապվում է նման մութ գործարքների հետ։
–Այդ հրապարակման մասին ասեմ, որ նման բան չկա։ Ինչ վերաբերում է գործարքներին, ապա դրանց հետ նույնպես սրբազանի անունը որևէ կերպ չի առնչվում։ Պարզապես ես հասկանում եմ, թե ինչո՞ւ են գրում թերթերը։
–Ինչո՞ւ։
–Որովհետև Աշոտ Սուքիասյանը մի քանի տարի առաջ եղել է Առաջնորդարանի Սուրբ Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի արարողության խաչքավորը, դրա համար էլ պատեհ և անպատեհ առիթով շահարկումների են գնում։ Ենթադրում եմ, որ դրա համար են անիմաստ տեղը անընդհատ շահարկում սրբազանի հետ կապը, բայց դա իրականության հետ որևէ առնչություն չունի։
–Ճի՞շտ է, որ Աշոտ Սուքիասյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի միջև սանիկ–քավորական կապեր կան։
–Ո՛չ, չկան։
–Ճի՞շտ է, որ Աշոտ Սուքիասյանն է «Բենթլի» թանկարժեք ավտոմեքենան նվիրել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։
–Ո՛չ, ճիշտ չէ։
–Իսկ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ի՞նչ կապ ունի էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի և ՀՀ վարչապետի հետ։ Փայլակ Հայրապետյանը պատմել է, որ ադամանդագործության և ոսկերչության ոլորտի վերաբերյալ խորհրդակցությանը, որին ինքը ներկա է եղել, մասնակցել են նաև Ներսես Երիցյանն ու Կճոյանը։
–Որևէ կապ չկա։
–Այսինքն՝ Փայլակ Հայրապետյանը սո՞ւտ է խոսում։
–Ես չգիտեմ՝ Փայլակ Հայրապետյանն ինչ է խոսում, բայց սրբազանի մասին ինչ–որ գրում են թերթերը, հերյուրանք է, միանշանա՛կ։
–Փաստորեն պնդում եք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Փայլակ Հայրապետյանի մատնանշած խորհրդակցությանը չի մասնակցել։
–Ես այդքան այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, և այդքան չեմ խորացել։ Բայց որևէ առնչություն այս գործի հետ սրբազանը չունի։
–Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը որևէ բիզնես–գործարքի մեջ կա՞, առնչություն ունի՞։
–Սրբազանը բիզնես ոլորտում որևէ գործարք չունի, միանշանա՛կ։
–Լավ, ի վրեջո՝ «Բենթլի»–ն ո՞վ էր նվիրել, եթե ոչ Աշոտ Սուքիասյանը։
–Ես չգիտեմ։
–Բայց հաստա՛տ գիտեք, որ Աշոտ Սուքիասյանը չի նվիրել։
–Բայց դա ինչո՞վ է հետաքրքիր կամ ինչո՞վ է էական։ Նվիրե՛լ են։
–Այդ հրապարակման մեջ էլ ասվում էր, որ հենց Աշոտ Սուքիասյանն է նվիրել։
–Չէ՛, Աշոտ Սուքիասյանը չի նվիրել։
–Դա հաստատ գիտեք, բայց չգիտե՛ք, թե ով է նվիրել։
–Թե ով է նվիրել, ով չի նվիրել, ինձ հետաքրքիր չէ, և վստահ եմ, որ ձեզ էլ հետաքրքիր չէ։
Օֆշորի, Կճոյանի և «Բենթլիի» մասին

–Ինձ հետաքրքիր է։
–Բայց ո՞ւմ ինչ գործն է՝ ով է նվիրել։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը