3 տարվա ազատազրկման դատապարտված գյումրեցի ազատամարտիկը նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում
Հարցազրույց գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանի հետ
–Այսօր Գյումրիից գալով Ազատության հրապարակ՝ Դուք նստացույց եք հայտարարել։ Ո՞րն է նման քայլի պատճառը։
–Եկել եմ, որ իմ ու մյուս ազատամարտիկների հարցը բարձրացնեմ։ Կան շատ ազատամարտիկներ, որոնք բնակարան չունեն, թոշակից են զրկել, պատերազմի ժամանակ վիրավորվելը հաշվի չեն առնում, ոչ մի բանով չեն օգնում։
–Մասնավորապես Դուք ի՞նչ դժգոհություն ունեք։
–Ես մոտ 20 տարի մենակ Երևանում եմ բուժվել, հիմա ինձ ասում են՝ մարտի դաշտում չե՛ս վիրավորվել։ Ուզում են թոշակս խլել ձեռքիցս։ Պահանջում եմ, որ արդար դատավարություն վարեն և վերականգնեն 63 հազ. դրամ թոշակս ու բնակարանով ապահովեն։ Ես 4 տարի կյանք եմ տվել մարտի դաշտում, արյան գնով վաստակել եմ թոշակը։ Ռազմաբժշկական հանձնաժողովն էլ հետազոտել ու նոր որոշել էր նշանակել կենսաթոշակ։ Իսկ հիմա կասեցրել են թոշակս։
–Ի՞նչ հիմքով։
–2005–2010թթ. ստացել եմ զինվորական թոշակս։ 2010թ. կասեցրել են։ Հիմա 2 տարի է՝ դատաքննություն է գնում։ Ինձ 3 տարվա կալանքի դատապարտեցին։ Ավագ դատախազ Հարությունյանն էլ ասում է՝ հրաժարվի թոշակից, կալանքը հանենք։ Ես էլ իրեն պարզ բացատրեցի՝ ես թույլ չեմ տա, որ որևէ մի դատախազ տրորի իմ մարտական ուղին։ Ես էդ թոշակը վաստակել եմ իմ կյանքի, արյան գնով։ Ասեցի՝ դու կհրաժարվե՞ս քո ավագ դատախազի պաշտոնից։ Չէ՛։ Ե՞ս ինչի պիտի հրաժարվեմ։ Կալանքն էլ նրա համար էր՝ իբր թե իմ հրամանատար Մանվել Գրիգորյանի տված փաստափուղթը, որ ես մարտի դաշտում վիրավորվել եմ, կեղծ է։
–Բայց եթե դատարանը հաստատել է, որ նրա տված փաստաթուղթը կեղծ է, ուրեմն Մանվել Գրիգորյանն էլ չէ՞ պետք է պատասխանատվության կանչվեր։
–Գյումրու 4–րդ գումարտակի իմ հրամանատարը եղել է Մանվել Գրիգորյանը, ես էլ նրանից եմ վերցրել փաստաթուղթը։ Դատարանն ասում է՝ կնիքը վարչության կնիքն է, բայց ստորագրությունը չի համապատասխանում Մանվել Գրիգորյանի ստորագրությանը։ Հիմա թե Մանվել Գրիգորյանն ո՞ւմ է ստորագրել տվել, ո՞վ է արել, ես չգիտեմ։
–Այս օրերին տարբեր ազատամարտիկներ նստացույց են անցկացնում Ազատության հրապարակում։ Ի՞նչ պայմաններում են այսօր ազատամարտիկներն ապրում Հայաստանում։
–Նստացույց են անում սոցիալական վիճակից ելնելով։ Օրինակ, Գյումրիում կան շատ ազատամարտիկներ, ովքեր մարտի դաշտում վիրավորվել են, բայց չեն ներկայացել թոշակավորվելու։ Մտածում են՝ կծիծաղեն. դու գնացել ես կռի՞վ, թե եկել ես թոշակավորվելու։ Իսկ կան մարդիկ, որ 10 օր են ծառայել, բայց վազելով եկել են թոշակավորվելու։ Ես ծայրահեղ դեպքում դիմեցի թոշակի, թե չէ ես էլ չէի դիմի։ Ես հայրենիքի համար եմ գնացել մարտի, հո թոշակի համա՞ր չեմ գնացել։
–Պաշտոնյաներ էլ չկա՞ն, որ ազատամարտին չեն մասնակցել, բայց իրենց ներկայացնում են որպես ազգային հերոսների։
–Հերոս չեն, դրանց պիտի վտարել Հայաստանից։ Իրենք պախարակում են ազատամարտիկների անունը։ Խոպանչիներ են, խոպանից եկել են, դառել են ազատամարտիկ։ Նույնիսկ վիրավորական է, որ չի մասնակցել մարտական գործողություններին, բայց ստանում է կենսաթոշակ։ Դրանց պիտի շուտափույթ ազատել ազատամարտիկների շարքերից։
–Դուք քանի՞ օր եք պատրաստվում մնալ Ազատության հրապարակում ու ի՞նչ եք ակնկալում պատկան մարմիններից։
–Ես ո՛չ փող ունեմ, ո՛չ տուն ունեմ։ Նոր Երկրապահների միությունից եմ եկել, պարոն Մանվել Գրիգորյանի տեղակալ Խաչիկ Մկրտչյանը ասաց՝ Հովհաննես ջան, չգիտեմ, կուզես գնա նստի, կուզես՝ չէ։ Ես ոչ էլ ընդդիմադիր եմ, ուղղակի պաշտպանում եմ իմ ու ազատամարտիկների շահերը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը