Վրաստանի նախկին վարչապետին նոր մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին ևս մեկ մեղադրանք է առաջադրել՝ 2011թ. մայիսի 26-ին ընդդիմության ցույցը ցրելու ընթացքում ծառայողական լիազորությունների չարաշահում:
«Նովոստի Գրուզիան» հիշեցնում է, որ ընդդիմության ցույցը ոստիկանությունը ցրել էր ջրաշիթի, արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և մահակների միջոցով: Գործողությունն իրականացվել էր ակցիայի անցկացման ժամկետի ավարտից հետո:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թբիլիսիի բանտում գտնվող Մերաբիշվիլին մեղադրվում է կոռուպցիայի և պետական միջոցների մխսման համար: