Աշխարհ

28.05.2013 10:21


ԵԽ-ը 1 տարով երկարձգել է Սիրիայի կառավարության դեմ կիրառվող պատժամիջոցները

ԵԽ-ը 1 տարով երկարձգել է Սիրիայի կառավարության դեմ կիրառվող պատժամիջոցները

Եվրոպայի խորհրդի արտաքին հարցերով հանձնաժողովը համաձայնության է եկել Սիրիայի կառավարության դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Նա նշել է, որ մայիսի 31-ին պատժամիջոցների ավարտվող ժամկետը կերկարաձգվի ևս 12 ամսով: Պատժամիջոցները տարածվելու են մի շարք ձեռնարկությունների, ենթակառուցվածքների վրա և առաջին հերթին վերաբերում են զենքի առևտրի ոլորտին և այն պարագաներին, որոնք կարող են օգտագործվել ներքին ճնշումների համար: Բացի այդ, սառեցված են մնալու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի և նրա աջակիցների բանկային հաշիվներն ու տնտեսական ռեսուրսները:

Այս խորագրի վերջին նյութերը