Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպանին բողոքի ցույցով են դիմավորել
Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն անցել է իր պարտականությունների կատարմանը։
Ինչպես հաղորդում է «Radikal» թերթը, Ռիկարդոնեին դիմավորել են բողոքի ցույցով։
«Ուսանողական երիտասարդության խորհրդի» գործուն անդամներից մի քանի տասնյակ երիտասարդ օդանավակայանում բողոքի ցույցեր են կազմակերպել Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության դեմ։ Ոստիկանության միջամտության հետևանքով 8 երիտասարդ ձերբակալվել է։
Մինչդեռ լրագրողներին տված իր առաջին հայտարարության մեջ Ֆ. Ռիկարդոնեն հայտարարել է, թե շատ ուրախ է, որ նորից Թուրքիայում է։
-32 տարի առաջ ես այստեղ սկսել եմ քաղաքական գործչի իմ աշխատանքային վերընթացը, և այդ ժամանակից ի վեր շատ եմ սիրել այս երկիրը,-ասել է դեսպանը։