«Հարկային փաթեթը լավ օրից չէ, որ կառավարությունը ներկայացրեց խորհրդարան»,- ասել է տեղական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Այն հանգամանքը, որ կառավարությունը ետ տարավ հարկային փաթեթը, Վ. Սաֆարյանը բացատրում է ԱԺ-ում խոշոր գործարարների ներկայությամբ։ Ըստ նրա՝ եթե կառավարությունը պնդեր, ապա կարող էր գործադիր-օրենսդիր ճգնածամ առաջանալ։
«Խոշոր բիզնեսմենները պետք է հասկանան, որ հարկերը թաքցնելով և պետությանը վնաս տալով վաղն իրենք ավելի են վնաս կրելու»,- ասել է Վազգեն Սաֆարյանը։ Նրա կարծիքով եթե հարկային ներկայացուցիչների ինստիտուտը մերժվի, կառավարություն վերահսկողության այլ մեխանիզմ կօգտագործի, օրինակ՝ օգտագործված էներգակիրների հաշվառմամբ արտադրանքի ծավալների վերահսկողությունը։
Անդրադառնալով տնտեսական ճգնաժամին՝ Վ. Սաֆարյանն ասել է, որ հաջորդ տարվա երկրորդ կեսին Հայաստանն արդեն տնտեսական աճ կարձանագրի, իսկ ամբողջ աշխարհում տնտեսական աճի միջին ցուցանիշը 1,9 %-կլինի։
Հարկային ներկայացուցիչների փոխարեն՝ օգտագործված էներգակիրների հաշվառու՞մ

7or.am