Աշխարհ

23.05.2013 12:49


Վրաստանի նախկին վարչապետը մեկուսարանից տեղափոխվել է բանտ

Վրաստանի նախկին վարչապետը մեկուսարանից տեղափոխվել է բանտ

Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին այս գիշեր Քութայիսիի մեկուսարանից տեղափոխվել է Թբիլիսիի թիվ 8 բանտ: Փաստաբանները լրագրողներին հայտնել են, որ Մերաբիշվիլիին տեղափոխելու վերաբերյալ որոշումը կայացրել է Քութայիսիի քաղաքային դատարանը: Այսօր առավոտյան Թբիլիսի է ժամանել նախկին վարչապետի կինը՝ Տակո Սալակայան։

Հիշեցնենք՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը մայիսի 22-ի գիշերը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Վանո Մերաբիշվիլիին, ինչպես նաև Կախեթիի նահանգապետ, առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիին: Նրանք մեղադրվում են ծառայողական իրավասությունների գերազանցման և պետական միջոցների հափշտակության համար։

Այս խորագրի վերջին նյութերը