Լրահոս

07.07.2009 17:43


Վարդան Օսկանյան. «Առկա քաղաքական իշխանություններին պետք է հակակշռել մեկ այլ բևեռ»

Վարդան Օսկանյան. «Առկա քաղաքական իշխանություններին պետք է հակակշռել մեկ այլ բևեռ»

-ԵԽԽՎ-ում անընդհատ քննարկվում է մեր հարցը, մենք պարտվում ենք բոլոր հարցերում։ Հայաստանը  յուրաքանչյուր դիպվածով արժեզրկվում է, և դրանից մենք բոլորս ենք տուժում,- «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկաման ժամանակ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նա նշել է, որ մենք  պահանջ պետք է դնենք մեր իշխանությունների առջև՝ վերջապես կատարել ԵԽԽՎ պահանջները։

Վարդան Օսկանյանի խոսքերով՝ Հայաստանն իր տեսած ամենաքաղաքականցված երկիրն է, և որպեսզի քաղաքական հարցերը հնարավոր լինի լուծել, անհրաժեշտ է ներկա իշխանություններին հակակշիռ բևեռ ստեղծել։

-Այդ ուժը օրենքի շրջանակներում կկարողանա հակակշիռ լինել ներկա իշխանություններին, հանդես գալ որպես ընդդիմություն և իրագործել քաղաքական նպատակներ,- նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը