Աշխարհ

22.05.2013 11:42


Սերբիան և Կոսովոն հարաբերությունների բարելավման հարցում համաձայնության չեն եկել

Սերբիան և Կոսովոն հարաբերությունների բարելավման հարցում համաձայնության չեն եկել

Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների բարելավման մասին փաստաթուղթը մինչ այժմ ուժի մեջ չի մտել։ Այն բաղկացած է 15 կետից՝ հիմնականում նվիրված Կոսովոյում սերբական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կարգավորմանը։

Սերբիայի և Կոսովոյի վարչապետներ Իվիցա Դաչիչը և Հաշիմ Տաչին Բրյուսելում հերթական հանդիպման ժամանակ չեն կարողացել պայմանավորվել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների կատարման հարցում։

Նրանց հերթական հանդիպումը՝ ԵՄ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի միջնորդությամբ, տեղի է ունենալու այսօր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը