Հայաստանին վարկը կտրամադրվի 20 տարվա ժամկետայնության և 10 տարվա արտոնյալ ժամկետի պայմաններով
Հուլիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարար ՏիգրանԴավթյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն ԱսադԱլամը ստորագրել են Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից հուլիսի 2-ին հաստատված 60 միլիոնԱՄՆդոլար գումարով առաջին Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ-I) Հայաստանի համար:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում՝ առաջարկվող երեք տարեկան գործառնությունների շարքերը սատարում են Հայաստանի երկու ռազմավարական նպատակներին՝ ներկացնցումներինկատմամբխոցելիությանմեղմում՝ անապահով խավի պաշտպանության և մարդկային կապիտալի առավել զարգացմանն աջակցելու միջոցով և մրցունակությանբարելավում՝ ավելի լավ կառավարման և ներդրումային միջավայրի խոչընդոտները վերացնելու միջոցով, ինչը հետճգնաժամային վերականգնման և միջնաժամկետ աճի առանցքային նախապայմաններից է:
ԶՔԳ-ի նպատակն է Հայաստանին օգնել խոցելիության մեղմման հարցում՝ օժանդակելով այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են՝ սոցիալականապահովությանցանցերիծրագրերիհամարֆինանսավորմանավելացումը, այդ թվում՝ ընտանեկան նպաստներ, կենսաթոշակներ և գործազրկության ապահովագրություն, ընտանեկաննպաստներիծրագրիվերանայում՝ հասցեականության արդյունավետությունը բարելավելու նպատակով, առողջապահության ոլորտում՝ անապահով և խոցելի խավի համար ընտրված առաջնահերթ ծրագրերի համար ֆինանսավորմանվերականգնում՝ ծառայությունների մատուցման ուղղությամբ բարեփոխումների խորացմամբ, մասնագիտական և նախադպրոցական կրթության բարելավմամբ, ինչպես նաև էներգետիկայիևբնականպաշարներիկայունօգտագործմանամրապնդմամբ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ավելի արդյունավետ գնահատման միջոցով:
Վերականգնման և աճի համար մրցունակության ամրապնդման նպատակով, Գործառնությունը կօժանդակի բանկային համակարգի վերահսկողության ուժեղացմանը և իրացվելիության ապահովմանը, ձեռնարկությունների գրանցման ծախսերի նվազմանը, Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթ բարեփոխումների համար միջոցառումների ծրարի ընդունմանը՝ ըստ ժամանակացույցի և կատարողականի հիմնական ցուցանիշների, Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (PEFA) գնահատման կազմումն ու հրապարակումը, որը հետագա բարեփոխումների համար որպես ելակետ կծառայի, Հանրային ծառայության մասին օրենքի ներկայացումն Ազգային Ժողովին, որը կներառի նաև շահերի բախման հարցերին անդրադարձող դրույթներ:
Հայաստանին վարկը կտրամադրվի 20 տարվա ժամկետայնության և 10 տարվա արտոնյալ ժամկետի պայմաններով
Հուլիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը ստորագրել են Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից հուլիսի 2-ին հաստատված 60 միլիոն ԱՄՆ դոլար գումարով առաջին Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ-I) Հայաստանի համար:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում՝ առաջարկվող երեք տարեկան գործառնությունների շարքերը սատարում են Հայաստանի երկու ռազմավարական նպատակներին՝ ներկա ցնցումների նկատմամբ խոցելիության մեղմում՝ անապահով խավի պաշտպանության և մարդկային կապիտալի առավել զարգացմանն աջակցելու միջոցով և մրցունակության բարելավում՝ ավելի լավ կառավարման և ներդրումային միջավայրի խոչընդոտները վերացնելու միջոցով, ինչը հետճգնաժամային վերականգնման և միջնաժամկետ աճի առանցքային նախապայմաններից է:
ԶՔԳ-ի նպատակն է Հայաստանին օգնել խոցելիության մեղմման հարցում՝ օժանդակելով այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են՝ սոցիալական ապահովության ցանցերի ծրագրերի համար ֆինանսավորման ավելացումը, այդ թվում՝ ընտանեկան նպաստներ, կենսաթոշակներ և գործազրկության ապահովագրություն, ընտանեկան նպաստների ծրագրի վերանայում՝ հասցեականության արդյունավետությունը բարելավելու նպատակով, առողջապահության ոլորտում՝ անապահով և խոցելի խավի համար ընտրված առաջնահերթ ծրագրերի համար ֆինանսավորման վերականգնում՝ ծառայությունների մատուցման ուղղությամբ բարեփոխումների խորացմամբ, մասնագիտական և նախադպրոցական կրթության բարելավմամբ, ինչպես նաև էներգետիկայի և բնական պաշարների կայուն օգտագործման ամրապնդմամբ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ավելի արդյունավետ գնահատման միջոցով:
Վերականգնման և աճի համար մրցունակության ամրապնդման նպատակով, Գործառնությունը կօժանդակի բանկային համակարգի վերահսկողության ուժեղացմանը և իրացվելիության ապահովմանը, ձեռնարկությունների գրանցման ծախսերի նվազմանը, Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթ բարեփոխումների համար միջոցառումների ծրարի ընդունմանը՝ ըստ ժամանակացույցի և կատարողականի հիմնական ցուցանիշների, Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (PEFA) գնահատման կազմումն ու հրապարակումը, որը հետագա բարեփոխումների համար որպես ելակետ կծառայի, Հանրային ծառայության մասին օրենքի ներկայացումն Ազգային Ժողովին, որը կներառի նաև շահերի բախման հարցերին անդրադարձող դրույթներ:
Հայաստանին վարկը կտրամադրվի 20 տարվա ժամկետայնության և 10 տարվա արտոնյալ ժամկետի պայմաններով:
ՀՀ ֆինանսների նախարարության
մամուլի ծառայություն