Լրահոս

21.05.2013 15:47


Լավրով. «ԼՂ հիմնահարցի ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է բոլորի համար» (տեսանյութ)

Լավրով. «ԼՂ հիմնահարցի ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է բոլորի համար» (տեսանյութ)

Այսօր Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիումը։

«Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդիրը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ենք և շարունակելու ենք ջանքեր ներդնել՝ Բաքվի և Երևանի համար փոխադարձ ընդունելի լուծումներ որոնելու գործում»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ վաղը կայանալու է համանախագահների հերթական այցը տարածաշրջան՝ ընդգծելով, որ աշխատանքը շարունակվում է։

«Մենք ամեն ինչ անելու ենք` օգնելու ստեղծել պայմաններ հիմնախնդրի լուծման համար, չնայած հասկանալի է, որ այն կարող են լուծել միայն հակամարտող կողմերը։ Չպետք է հրատապ գնահատականներ տալ. եթե լճացում է նկատվում, ոչինչ չի ստացվի: Ես վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի, եթե փորձ արվի ձեռք բերել փոխզիջում՝ հաշվի առնելով կողմերի օրինական շահերը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նաև հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ստատուս-քվոն անընդունելի է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հակամարտող երկու կողմերի համար:

«Եկեք վերցնենք Մադրիդյան այն 6 սկզբունքները, որն ընդունելի են Հայաստանի համար և այդ կմախքի վրա «միս դնենք», որը կոչվում է համապարփակ խաղաղ համաձայնություն»,-հայտարարել է Մամեդյարովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը