Հարավային Սուդանն ապահովել է անկախության համար անհրաժեշտ ձայները
Հարավային Սուդանը հավաքել է ձայների մեծամասնության այն քանակը, որն անհրաժեշտ է նրան նոր պետություն դառնալու համար՝ չնայած, որ դեռևս հրապարակվել են հանրաքվեի արդյունքների ընդամենը 60%-ը։
«AFP» լրատվական գործալկալության հայտնած նախնական տվյալները ցույց են տալիս, որ Սուդանի մի շարք վայրերում անկախությանը կողմ են քվեարկել 99%-ը։
Անկախացմանը կողմնակից առնվազն 2.224.857 ձայներ, որոնք գալիս են հիմնականում քրիստոնյա, աֆրիկյան հարավում բնակվող մուսուլման և հյուսիսում ապրող արաբ բնակիչներից, հաշվվել են նախորդ գիշերվանից։
3.932.588 գրանցված ընտրողներից անկախության համար անհրաժեշտ էր ձայների պարզ մեծամասնությունը՝ 1.89 միլիոն քվե։
Լեյքս շրջանում, որը 1983-2005 թթ. հյուսիսի հետ ավերիչ քաղաքացիական պատերազմում ապստամբների հենակետերից մեկն էր, ձայների 99%-ը քվեարկել է անկախության օգտին։
Կենտրոնական Էկվատորիայում, որտեղ գտնվում է տարածքային մայրաքաղաք Ջուբա քաղաքը, և որը Հարավային Սուդանի բնակչության քանակով երկրորդն է, 98.2% ձայների մեծամասնությամբ անկախացման կողմնակից է։
Հանրաքվեի վեջնական արդյունքները, որը Հարավային Սուդանին պետությունը միջազգայնորեն ճանաչման գործընթացի ճանապարհ կհարթի, եկող ամսվանից շուտ չեն սպասվում։