Լրահոս

07.07.2009 13:42


Սուքիասյանը վնասի հատուցո՞ւմ կպահանջի իշխանություններից

Մարտի  1-ի գործով հետախուզվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ  իր պաշտպանյալին անհիմն են մեղադրում։ «7 օր»-ի հարցին,  թե արդյոք անհիմն մեղադրանքներին հակընդդեմ հայց Խաչատուր Սուքիասյանը կներկայացնի՞, փաստաբանը պատասխանել է՝  անպատճառ։

- Համապատասխան փուլում այդ հարցերը կբարձրացվեն, որովհետև այս ամբողջ ժամանակահատվածում իշխանությունների, մեղմ ասած, ոչ իրավաչափ գործելակերպի հետևանքով պարոն Սուքիասյանը զրկված է եղել իր տեղաշարժության իրավունքն իրականացնելու իրավունքից։ Դա որոշակի վնասների հետ է կապված, և համամպատասխան փուլում կքննարկվի,-նշել է Արթուր Գրիգորյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը