Լրահոս

17.05.2013 10:54


Էրդողանն ու Օբաման քննարկել են Սիրիայի հարցը

Էրդողանն ու Օբաման քննարկել են Սիրիայի հարցը

ԱՄՆ-ում՝ Սպիտակ տանը, կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Թուրքական լրատվամիջոցները գրում են. «Հանդիպման ընթացքում արվել են պատմական ուղերձներ»։ Հանդիպմանը հաջորդած ասուլիսին կողմերը շեշտել են Սիրիայի հարցում միասնական դիրքորոշում ունենալու կարևորությունը։

«Մենք շարունակելու ենք ճնշում գործադրել Ասադի վարչակարգի վրա՝ համագործակցելով սիրիական ընդդիմության հետ։ Մենք վճռական ենք Ասադին հեռացնելու հարցում։ Այս առումով, ԱՄՆ–ը և Թուրքիան միասին են»,–հայտարարել է Օբաման։

Թուրքիայի վարչապետն էլ նշել է, որ Սիրիայի հարցում ցանկալի է միջազգային հանրության ավելի ակտիվ մասնակցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը