Լրահոս

07.07.2009 11:26


Բարաք Օբամա. «Այո՛, ես վստահում եմ նախագահ Մեդվեդևին»

Բարաք Օբամա. «Այո՛, ես վստահում եմ նախագահ Մեդվեդևին»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Օբամային հարց է ուղղել, թե այն բանից հետո, երբ լուրջ տարաձայնություններ են եղել, և հաշվի առնելով առաջիկա ծրագրերը՝ նա վստահո՞ւմ է Մեդվեդևին։

Պատասխանելով լրագրողի հարցին, Բարաք Օբաման ասել է, թե սա արդեն իր երկրորդ հանդիպումն է Մեդվեդևի հետ։ «Մենք նաև հեռախոսազրույց ենք ունեցել և այդպես էլ ենք շփվել։ Ելնելով այդ շփումներից, կարծում եմ, որ նա շատ անկեղծ մարդ է, արդար է, հետաքրքրվում է ռուս ժողովրդի շահերով և հասկանում է ամերիկացիների շահերը նույնպես։ Կարծում եմ, որ մենք գտել ենք համատեղ արդյունավետ աշխատելու հնարավորությունը։ Այո՛, ես վստահում եմ նախագահ Մեդվեդևին»,-ասել է նախագահ Օբաման։ Նա ասել է նաև, թե ցանկանում է շնորհակալություն հայտնել Մեդվեդևին ոչ միայն նրա համար, թե ինչպես է իր հետ շփվում, այլ նաև ՝ թե ինչպես են իրենց թիմերը հանդիպում։

-Մտածեք այն ժամանակահատվածի մասին, երբ մենք հանդիպում էինք Լոնդոնում և այսօրվա հանդիպման մասին, և տեսեք, թե ինչի ենք մենք հասել,- նշել է Բարաք Օբաման։

Դեռևս տեղեկություն չկա այն մասին, թե արդյո՞ք ԱՄՆ և ՌԴ նախագահները շոշափել են Լեռնային Ղարաբաղին առնչվող խնդիրները։

 

Այս խորագրի վերջին նյութերը