Ինչպես Ձեզ հայտնի է, 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովը, բավարարելով գլխավոր դատախազի միջնորդությունը, համաձայնություն էր տվել իմ և իմ գործընկերների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով (սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ) և 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում) քրեական հետապնդում իրականացնելու և մեզ կալանավորելու վերաբերյալ: Սակայն Ձեր և մի շարք հեղինակավոր կառույցների, հատկապես' Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հետևողական միջամտությունների շնորհիվ, իշխանությունները ստիպված եղան ապաքրեականացնել վերոհիշյալ նորմերը, որոնք մինչ այդ հնարավորություն էին ընձեռում մարդուն հետապնդել իր քաղաքական հայացքների համար: Դրան հաջորդեց համաներման ակտի ընդունումը, որի կիրառմամբ իմ գործընկերները ազատ արձակվեցին:
Համաներման այս ակտը նաև սահմանել է, որ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կտարածվի, եթե նրանք մինչև 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին:
Ես ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ, նախևառաջ, որևէ հանցագործություն չեմ կատարել: Ավելին, ինձ և գործընկերներիս ներկայացված մեղադրանքները փոփոխելով, իսկ այնուհետև' համաներման ակտ ընդունելով, իշխանությունները, ի վերջո, փաստագրեցին, որ այս ամբողջ ընթացքում մեր նկատմամբ իրականացրել են ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում: Բացի այդ, ինձ ներկայացված մեղադրանքը փոփոխելիս գլխավոր դատախազը պարտավոր էր ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը: Այդ համաձայնությունը պարտադիր էր նաև իմ և մյուս պատգամավորների հետագա կալանքի հարցը լուծելու համար, ինչը նույնպես չի տրվել, և ես, փաստորեն, քրեական հետապնդման եմ ենթարկվում' զրկված չլինելով պատգամավորական անձեռնմխելիությունից: Այսինքն' ես այսօր իրավունք ունեմ ազատորեն քայլել իմ քաղաքում, և ոչ մի ոստիկան իրավասու չէ որևէ կերպ սահմանափակել իմ այս ազատությունը: ՀՀ Ազգային Ժողովը նույնպես պետք է շահագրգիռ լինի, որպեսզի պատգամավորի նկատմամբ անօրինական քայլեր չձեռնարկվեն:
Բնականաբար, իշխանություններն իրենց բնորոշ ոճով, անտեսելով անգամ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի վերջին' թիվ 1677 բանաձևի պահանջները, ձգտելու են ինձ պահել անազատության մեջ և իրենց գործիքները հանդիսացող դատավորների միջոցով ստանալ իրենց կեղծ և շինծու մեղադրանքների տակ դրված կնիքները: Այս ամենը ինձ առանձնապես չի մտահոգում: Ես պատրաստ եմ հետևողականորեն պայքարել իմ և իմ ժողովրդի իրավունքների և ազատությունների վերականգնման համար և համոզված եմ, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը
Հարգելի Հայրենակիցներ,

Խաչատուր Սուքիասյան